Բիզնես ավիացիան Համբուրգում ներկայացված է AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով, որի շնորհիվ ցանկացած պահի կարող եք պատվիրել մասնավոր ինքնաթիռ Գերմանիայից կամ այլ երկրից: Պատվերը ձևակերպվում է հաշված րոպեների ընթացքում, պայմանագիրը կնքվում է հեռակա կարգով, իսկ վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Այսպիսով, Դուք կարող եք Ձեզ հարմար ժամանակ, մի քանի րոպեների ընթացքում մասնավոր ինքնաթիռ պատվիրել և թռչել անհրաժեշտ քաղաք՝ վայելելով ազատության և հարմարավետության աննկարագրելի զգացումը:

Համբուրգը պատահական չէ, որ անվանում են «աշխարհի դարպաս»: Այստեղ ապրում է գրեթե երկու միլիոն մարդ և նրանցից շատերի համար բիզնես ավիացիան դարձել է անհրաժեշտություն: Քաղաքի միջազգային օդանավակայանից կարող եք մասնավոր թռիչք իրականացնել աշխարհի ցանկացած վայր՝ օգտվելով հեղինակավոր AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերի ծառայություններից:

 

Բիզնես ավիացիայի առավելությունները

  • Բիզնես ավիացիան թույլ է տալիս ճանապարհորդել և կախում չունենալ սովորական ավիաընկերությունների ուղերթների ուղղությունից:
  • Ուղիղ թռիչքով մեկնում եք աշխարհի ցանկացած քաղաք:

Бизнес авиация в Гамбурге Германия

  • Օդանավակայանում ժամանակ չեք վատնում երկար ու ձանձրալի ստուգումների և ձևակերպումների վրա:
  • Ձեր կողքին չեն լինի տհաճ հարևաններ, քանզի ճանապարհորդում եք այն մարդկանց հետ, որոնց ինքներդ եք ընտրում. դրանք կարող են լինել Ձեր գործընկերները, ընկերները կամ էլ ընտանիքի անդամները:
  • Հնարավորություն ունեք վայելելու ամենաբարձր մակարդակի հարմարավետությունը և ճանապարհորդության ընթացքում ժամանակը օգտավետ անցկացնել ՝ զբաղվելով սեփական գործերով:
  • AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով կարող եք պատվիրել ցանկացած այլ ծառայություն, որոնք կօգնեն ավելի արագ և արդյունավետ կերպով լուծել առաջադրված խնդիրները:

 

Ինչպես մասնավոր ինքնաթիռ պատվիրել

Մասնավոր ինքնաթիռներ Գերմանիայում պատվիրում են բազմաթիվ խոշոր ձեռնարկատերեր և կազմակերպություններ, հարուստ անհատներ, քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր, գիտնականներ և հասարակական գործիչներ:  Համբուրգում օդանավ պատվիրելու համար անհրաժեշտ է պարզապես թողնել հայտ մեր կայքում: Լրացրեք համապատասխան դաշտերը.

– թռիչքի և վայրէջքի վայրերը,

– ուղևորների քանակը,

– ժամանակը

և սպասեք պատասխանին: Մեր մասնագետը արագորեն անհատական առաջարկ կկազմի Ձեզ համար՝ ներկայացնելով այն ինքնաթիռների ամբողջական ցանկը, որոնք պատրաստ են թռչել նշված երթուղով:

Ձեզ մնում է միայն ընտրել լավագույն տարբերակը, ուղարկել ուղևորների անձնագրերի տվյալները, պայմանագիր կնքել և վճարել թռիչքի համար: Դրանից հետո կարող եք հանգիստ պատրաստվել թռիչքին: Նշանակված ժամին մասնավոր ինքնաթիռը օդանավակայանում Ձեզ կսպասի:

 

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության առավելությունները

    • AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը աշխատում է բիզնես ավիացիայի շուկայում շուրջ տասը տարի: Այս ժամանակահատվածում մեր ընկերությունը հասցրել է վաստակել անբասիր հեղինակություն և արժանանալ աշխարհի տարբներ ծայրերից հաճախորդների երախտագիտությանը:
    • Մենք ունենք հուսալի գործընկերներ աշխարհի տարբեր ծայրերում: Մեր տրամադրության տակ է վարձակալությամբ տրվող մասնավոր ինքնաթիռների ողջ համաշխարհային բազան:
    • Մենք խոսում ենք բազմաթիվ լեզուներով և սպասարկում ենք աշխարհի տարբեր ծայրերից հաճախորդներին:

Бизнес авиация в Гамбурге Германия

  • Մեր գլխավոր գրասենյակը գտնվում է Նիցցայում և մենք ունենք ներկայացուցչություններ բազմաթիվ երկրներում և քաղաքներում:
  • AVIAV TM- ը հանդիսանում է հեղինակավոր բիզնես ավիացիոն ասոցիացիաների անդամ՝ EBAA (European Business Aviation Association),NBAA (National Business Aviation Association) և առաջատար Avinode չարտերային ցանցի մասնակից:
  • Մենք ապահովում ենք բարձրորակ սպասարկում և առաջարկում ենք համագործակցության շահավետ պայմաններ:

Ցանկացած ադմինիստրատիվ ինքնաթիռ ավելի հարմարավետ է, քան բիզնես դասով թռչելը: Իսկ առաջարկվող լրացուցիչ ծառայություններն ուղևորությունը էլ ավելի հաճելի են դարձնում: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կդառնա Ձեր հուսալի գործընկերը՝ Ձեր առջև բացելով բիզնես ավիացիայի հրաշալի աշխարհը: